2018-ի աշխարհի առաջնության խմբային հանդիպումների շրջանակում Հայաստանի ընտրանին ընդունեց Ղազախստանի հավաքականին ու հաղթեց 2:0 հաշվով: Գոլերը հեղինակել են Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիսը: Սա մեր ընտրանու երկրորդ անընդմեջ հաղթանակն էր հավաքականի ղեկը ստանձած Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, ինչը թույլ տվեց որոշակի լավատեսութամբ նայել ապագային:
Մեր խմբում ընդգրկվածներից հաղթանակ է տոնել Լեհաստանի ընտրանին՝ արտագնայում պարտության մատնելով չեռնոգորցիներին, իսկ Ռումինիա-Դանիա մրցավեճում գրանցվել է զրոյական ոչ-ոքի արդյունք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ